Նոր ուշագրավ հայտարարություն. Մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ.

Մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ հավելյալ մեկ ամսվա թոշակ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշել է Մարուքյանը: Նա իր խոսքում, մասնավորապես նշել է, որ այդ փողը կա, Կառավարությունը Կենտրոնական բանկի իր համապատասխան հաշվին ավելի քան 300 մլրդ դրամ ունի: «Մեզ ասում են՝ դա պոպուլիզմ է, Հայաստանը հարուստ երկիր չէ: Երբ մենք ասում ենք, որ ԱՄՆ-ում, Դանիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում ՀՆԱ-ի այսքան տոկոսի չափով

աջակցություն է տրամադրվում, մեզ ասում են՝ նրանք հարուստ երկրներ են, ինչու եք նրանց հետ համեմատում Հայաստանին: Ժողովուրդ ջան, չենք համեմատում, այդ երկրներն իրենց ՀՆԱ-ի չափով են օժանդակություն տալիս, Հայաստանն էլ իր ՀՆԱ-ի չափով պետք է տա: Փող կա, այդ փողը ՀԿ-ում գանձապետական համապատասխան հաշվեհամարին դրված է, 300 մլրդ դրամից ավելի փող կա: Փառք Աստծո, Հայաստանն այս ճգնաժամի մեջ մտել է համապատասխան խնայողություններով»,- ասել է Մարուքյանը: Նա նշեց, որ կառավարության կողմից

աջակցության 14 միջոցառումների վերաբերյալ «Լուսավոր Հայաստանն» իր գրասենյակում խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին. «Այսինքնայնքան բարդ է ծրագրերին դիմելը, չափանիշներին համապատասխանելը, որ հատուկ կարիք կա խորհրդատվություն անել, աջակցել, որ մարդը կարողանա դիմել: Այդ բոլոր ծրագրերով օգնությունը մեր ՀՆԱ-ի մեկ տոկոսն էլ չի կազմում: Մնացած մասով մենք ունենք վարկային ծրագրեր, որից տնտեսվարողները բողոքում են, որ վարկերը չեն կարողանում ստանալ, բազմաթիվ

պրոբլեմներ կան:Օրինակ, 130 հազար դրամ մի անգամ ուշացման պատճառով մի քանի մլրդ հարկ վճարողներ զրկվել են վարկ ստանալու հնարավորությունից: Մենք հարց ենք բարձրացնում՝ ի վերջո, մեր կառավարությունը մեր ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է պատրաստ ծախսելու այս ճգնաժամից դուրս գալու համար: Աշխարհի շատ երկրներում, որոնց թվարկեցի, որոշել են, որ ամենադյուրին ձեւը մարդկանց փող բաժանելն է, որ մարդիկ այդ փողը ծախսեն ապրելու համար, վճարեն իրենց

կոմունալները, եւ դա տնտեսության համար կշարժվի, տնտեսությունը կիսամեռած վիճակում կշնչի, մարդիկ էլ ծանր սոցիալական այս հարվածի տակ կարողանան գոյատեւել եւ հասնել ավելի լավ օրերի: Այսինքն արձանագրում ենք, որ ամենալավ փորձը, որ աշխարհում կիրառվել է մարդկանց տնետուն փող բաժանելն է, ուրիշ տարբերակ չկա:

Allocate 100 thousand drams to each family for May.

The leader of the “Bright Armenia” party Edmon Marukyan proposes to allocate 100,000 drams to each family for May, and to give an additional one month’s pension to each pensioner. Marukyan mentioned this live on Facebook. In his speech, he particularly noted that there is that money, the government has more than 300 billion drams in its corresponding account of the Central Bank. “We are told that it is populism, Armenia is not a rich country. When we say that in the USA, Denmark, South Korea, Germany so much of the GDP

We are told that they are rich countries, why do you compare them with Armenia? Dear people, we do not compare, those countries provide their own amount of GDP, and Armenia should give its own amount of GDP. There is money, that money is put in the relevant treasury account in the NGO, there is more than 300 billion drams. Thank God, Armenia has entered this crisis with appropriate savings, ”Marukyan said. He noted that the government

“Bright Armenia” provides advice to citizens on its 14 support measures. “In other words, it is so difficult to apply to programs, to meet the standards, that there is a special need to consult, to support so that a person can apply. With all these programs, one percent of our GDP doe

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *