Նման բանը հայերիս հատուկ է։ Ընտիր նորություն․ ապրեք շատ

Ինեկոբանկը 20 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել Հայաստանում նոր կորոնավիրուսը հաղթահարելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես`«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր շինության կառուցման մասին գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։

«Առաջին իսկ օրվանից Ինեկոբանկը, հետևելով նոր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին և նպատակ ունենալով ապահովել անվտանգություն թե՛ հաճախորդների, և թե՛ աշխատակիցների համար, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք համոզված ենք կնպաստեն վարակի կանխարգելմանը։

Այս քայլը մեր ներդրումն է վարակը հաղթահարելու համընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ, համախմբված լինելով, կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր» – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Հավելենք, որ օրեր առաջ Ինեկոբանկն արդեն իսկ հայտարարել էր մի շարք փոփոխությունների մասին, որոնք միտված են վիրուսի կանխարգելմանը։

Եթե Դուք նույնպես ցանկանում եք ունենալ ներդրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, կարող եք իրականացնել փոխանցում InecoMobile հավելվածի միջոցով կամ հետևյալ հղմամբ: Հավելենք, որ Ամերիաբանկը, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և

հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն ՀՀ դրամ է հատկացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով: Նման բանը հայերիս հատուկ է։ Ընտիր նորություն․ ապրեք շատ․ Ֆեյսբուքի իր էջում գրել է Լիլիթ Մարկոսյանը։

Inecobank has donated 20 million AMD to implement measures aimed at overcoming the new coronavirus in Armenia, in particular, the construction of a new modular facility at the Nork Infectious Disease Clinical Hospital.

Earlier, RA Minister of Health Arsen Torosyan posted a post on his Facebook page about the new building, noting that as a result of this initiative the hospital will have 40 new wards in 3-4 days.

“Since the first day, Inecobank, following official publications on the new coronavirus and aiming to ensure safety for both its customers and employees, has already taken a number of measures that we are sure will help prevent the infection.

This step is our contribution to the goal of overcoming the infection. We believe that by being united we can overcome any challenge, ”said Aren Naltakyan, Executive Director of Inecobank.

 
It should be added that a few days ago Inecobank had already announced a number of changes aimed at preventing the virus.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *