ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. րոպեներ առաջ. ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևոր հայտարարություն արեց. ՌԴ-ում գտնվող հայերը …

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. րոպեներ առաջ. ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևոր հայտարարություն արեց. ՌԴ-ում գտնվող հայերը …

Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ի պատասխան հայերի շրջանում վարակվածների առկայության մասին հարցին։

Ի պատասխան հարցի՝ կարանտինն ու սահմանափակումներն ինչպե՞ս կազդեն Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, Տողանյանը նշել է, որ տնտեսական հետևանքները լուրջ ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա։

«Այս խնդիրը մի շարք խնդիրների թնջուկ է, որովհետև սահմանափակումները գործում են մի շարք ոլորտների վրա՝ շինարարություն, սպասարկման ոլորտ, մեծածախ առևուր, առևտրի կենտրոններ։ Սրանք կա՛մ սահմանափակված են, կա՛մ, կապված մարդկանց քանակի, սահմանափակումների հետ, համարյա չեն աշխատում կամ փակվելու եզրին են։

Դա կնշանակի, որ այս ոլորտում ներգրավված ՀՀ քաղաքացիները, ինչպես սեզոնային, այնպես էլ մշտապես բնակվող, և այդ ոլորտներում՝ շինարարության և առևտրի, ընդգրկվածների թիվն իսկապես շատ է, բնականաբար, այս պահին ունեն խնդիրներ իրենց համապատասխան ձեռնարկությունները կամ օբյեկտները փակելու, ժամանակավորապես դադարեցնելու, Հայաստան վերադառնալու։

Եվ սա օբյեկտիվ խնդիր է․ չունենալով եկամուտներ, ՌԴ-ում գտնվելու հնարավորություն մեծ մասի մոտ այլևս չի լինի, և ստիպված կլինեն վերադառնալ։ Խնդիրը կծագի քիչ ավելի ուշ, որովհետև սահմանափակումները նոր են սկսվել, և մարդիկ պետք է կայացնեն համապատասխան որոշումներ»։

Աղբյուրը՝ shantnews.am

At this moment we have information about only one RA citizen who was isolated in an infectious hospital after arriving in Krasnodar. Armenian ambassador to Russia Vardan Toghanyan told “News” program on Public TV in response to the question about the presence of infected people among Armenians.

In response to the question, how will the quarantine and restrictions affect the social situation of Armenian citizens who left for Russia, Toghanyan noted that the economic consequences will have a serious impact on Armenia as well.

“This problem is a set of problems because the restrictions are on a number of areas: construction, service, wholesale, trade centers. These are either limited or limited by the number of people, restrictions, almost no work, or are on the verge of closure.

This will mean that the RA citizens involved in this field, both seasonally and permanently residing, and in those areas of construction and commerce, are really large, so naturally they have problems closing their temporary businesses or facilities, temporarily suspending, returning to Armenia. .

And this is an objective issue; With no income, most will no longer be in Russia and will have to return. The problem will arise a little later, because the restrictions have just begun, and people need to make appropriate decisions. “

Source: shantnews.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *