Հիշում ե՞ք «Բանակում» սերիալի Քաջիկին. Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է նա փոխվել․ Պարզվում է նա ամուսնացել է և նրա գեղեցկուհի կինը բոլորիս հայտնի․․․

Tert.am Life-ը զրուցել է դերասան Էմիլ Գալստյանի հետ, որի կերպարը` Համբարձումը, հեռուստասերիալի առանցքային դեմքերից էր և իր ընթերցողներին է պատմում նախագծի առաջին մանրամասները։

Դեռ 2011-2012 թվականներին «Բանակում» հեռուստասերիալի դերասաններից մի քանիսը փորձեցին հանդես գալ նաև ներկայացման ձևաչափով, սակայն նախագիծը երկար կյանք չունեցավ։ Տարիներ հետո հեռուստասերիալի շրջանակում ընկերներ դարձած դերասանները հանդիսատեսին կներկայացնեն «7 տարի անց» խորագրով բեմադրությունը։

Նրանք համագործակցել են «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալների սցենարիստ Անդրանիկ Իսահակյանի հետ։ Նախագծում ընդգրկված են դերասաններ Էմիլ Գալստյանը, Արթուր Բարսեղյանը, Արմեն Զախարյանը, Վազգեն Ծատինյանը, Գևորգ Չուլյանը, Գոռ Մարտիրոսյանը և Վահե Պետրոսյանը։

Էմիլը հայտնեց, որ հանդիսատեսը բեմում հեռուստասերիալի հերոսներին չի տեսնի, իրենք ներկայանալու են նույն կազմով, բայց նորովի․ «Այնքան ենք խաղացել «Բանակում»-ի հերոսներին, որ ցանկություն չունեինք նույն կերպարներով ինչ-որ բան անել։ Ներկայացումը կապ չունի ոչ «Բանակում»-ի, ոչ էլ «Քաղաքում»-ի հետ։

Ասում ենք «7 տարի անց», բայց ոչ թե հեռուստասերիալի, այլ հերոսներ համար, որովհետև նույն կազմով կլինենք։ Շատ հետաքրքիր նյութերով, քաղաքական թեմաներով համեմված ներկայացում է սպասվում»,- ասաց Էմիլը։

«7 տարի անց» ներկայացման թեման հիմնականում քաղաքականությունն է։ Նկատառմանը, որ վերջին շրջանում քաղաքական բովանդակությամբ հումորային ներկայացումներ շատ են եղել, թեմայի սպառման կամ կրկնության խնդիր չունե՞ն, Էմիլը պատասխանեց․ «Ամեն դերասան ունի իր մոտեցումը՝

Չենք մտածել` բոլորը քաղաքական հումոր են անում, մենք էլ անենք։ Քաղաքական հումորի տեսանկյունից յուրաքանչյուր մարդ ունի իր հայացքները, մերն ուրիշ է, լրիվ այլանդրադարձ ունենք այդ ամենին՝ ներառյալ վերջին շրջանի դեպքերը, հեղափոխությունը»։

The actors from the TV series “In the Army” and then “In the City”, which aired on “Shant” TV in 2009-2014, have united around a new project and will present themselves to the audience with a staging.

Tert.am Life spoke with actor Emil Galstyan, whose character, Ascension, was one of the key figures in the TV series and tells its readers the first details of the project.

Back in 2011-2012, some of the actors of the TV series “In the Army” tried to perform in the format of the play, but the project did not last long. Years later, the actors who became friends within the framework of the TV series will present to the audience the performance entitled “7 years later”.

They collaborated with Andranik Isahakyan, the screenwriter of “In the Army” and “In the City” TV series. The project includes actors Emil Galstyan, Arthur Barseghyan, Armen Zakharyan, Vazgen Tsatinyan, George Chulyan, Gor Martirosyan and Vahe Petrosyan.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *