Հարևանները ցնցված են կատարվածից. կապշեք, երբ իմանաք, թե ինչ են պատմել…երկու օր առաջ են տեսել հորը բակում երեխաների հետ մարզվելիս (տեսանյութ, ֆոտո)

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։ Ընտանիքը, որտեղ նախնական տեղեկություններով, 40–ամյա հայրն այսօր առավոտյան 9–րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ,

հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Նրանք տեղեկություն չունեն մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, որ ամուսիններն ամուսնալուծված են եղել։ Շենքում բնակվել են վաղուց։ Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։

«Եթե այդպես լիներ, ոնց կարող էր ծառայել»,– ասաց հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ–ում է ծառայել, եղել է սպա։

Այս պահին հարևանները հավաքված են շենքի բակում։ Նրանք NEWS.am-ի թղթակցին ասացին, որ երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս։

Որտեղ է այս պահին ընտանիքի մայրը, հարևանները տեղեկություն չունեն։ Նրանք միայն լսել են, որ դեպքի պահին նա տանը քնած է եղել։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը:

In the Malatia-Sebastia community of Yerevan, they are shocked and surprised by the tragic incident that took place on May 5. The family, where, according to preliminary information, the 40-year-old father jumped out of the 9th floor with his two children this morning, according to the neighbors, was a calm, normal family. They have no information about the information circulating in the press that the couple was divorced. They have lived in the building for a long time. Neighbors also did not hear that the man had any mental problems.

“If that were the case, how could he serve?” Said one of the neighbors, noting that the man had served in Russia and was an officer.

At the moment, the neighbors are gathered in the yard of the building. They told NEWS.am that two days ago they saw their father training with the children in the yard.

Where the mother of the family is at the moment, the relatives have no information. They only heard that he was asleep at home at the time of the incident.

Earlier we reported that the Ministry of Emergency Situations of Armenia received an alarm at 08:06 am on May 5 that a resident of one of the apartments in the 91st building of the HAT B2 district of Yerevan had thrown himself from the 9th floor. the child, then he threw himself down with the other child.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *