Կինը խոստովանել է, որ Կարենին շատերն էին….երեխաներին սպանած հոր մասին

Երևանի բնակիչ Կարեն Մելիքյանը, որը սեփական երեխաներին պատուհանից ցած է նետել, այնուհետև ինքնասպան եղել, 2000-ականներին աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Sputnik Արմենիային այս մասին պատմել է օդանավակայանի աշխատակցուհիներից մեկը` չցանկանալով հրապարակել անունը։

Մայիսի 5-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած ողբերգությունը հանրության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել։ Քննության նախնական վարկածովԵրևանի բնակիչ Կարեն Մելիքյանը 9-րդ հարկից ցած է նետել իր երկու մանկահասակ երեխաներին աղջկան և տղային, այնուհետև ինքն էլ ինքնասպան եղել։

«Կարենի հետ ծանոթացել եմ 2008 թվականին։ «Զվարթնոցում» նոր աշխատող էի, իսկ ինքը մինչ այդ արդեն երկար ժամանակ աշխատել էր այնտեղ։ Բարձրահասակ, խարիզմատիկ, միշտ բարեհամբույր և ուշադիր, մի քանի լեզու գիտեր։ Նրան խելացի և ուշիմ էին համարում, նա շատերին էր դուր գալիս»,–պատմում է կինը։
Նրա խոսքովԿարենը բանիմաց էր և կարող էր ցանկացած թեմայի շուրջ խոսել։ Գիշերային հերթապահության ժամանակ սիրում էր առանձնանալ երբ ժամանակ էր լինում, և գեղարվեստական գրականություն էր կարդում։

Կինը խոստովանել է, որ Կարենին շատերն էին հավանում, սակայն նրա սիրտն այդ պահին զբաղված էր։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ էր duty-free–ի աշխատակցուհիներից մեկի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց, Կարենի նախաձեռնությամբ, նրանք բաժանվեցին։ Պատճառն աննշան էր։ Աղջիկը շատ էր նեղվում և հույս ուներ, որ կհաշտվեն, բայց Կարենը սկզբունքային էր։

Ինքնաբավ անձնավորություն էր։ Նրա ընտանիքը երբեք կարիքի մեջ չի եղել։ Աղջիկը հիշում է, որ Կարենը միշտ հիանում էր իր եղբորով, հաճախ էր պատմում նրա մասին և օրինակ բերում։ Մի քանի տարի անց նա ամուսնացավ։

Կարեն Մելիքյանն ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել երկու տարի առաջ։ Երկար տարիներ ապրել է Վոլգոգրադում, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցել։ Երևանում հարևանները պատմում են, որ Կարենը հանգիստ տղա էր, ոչ մեկի հետ չի կռվել և միշտ բարևել է անցնելիս։

Read more: https://armeniasputnik.am/society/20200507/22975052/shat-xelaci-u-skzbunqayin-er-naxkin-gortcynkery-erexanerin-spanac-hor-masin.html

Karen Melikyan, a resident of Yerevan, who threw his own children out of the window and then committed suicide, worked at Zvartnots Airport in the 2000s. One of the employees of the airport told Sputnik Armenia about this, not wanting to be named.

The tragedy that took place in Yerevan on the morning of May 5 caused a great stir among the public. According to the preliminary version of the investigation, Karen Melikyan, a resident of Yerevan, threw his two young children, a girl and a boy, from the 9th floor, and then committed suicide.

“I met Karen in 2008. I was a new employee at Zvartnots, and he had worked there for a long time before that. Tall, charismatic, always friendly and attentive, he knew several languages. He was considered smart and intelligent, and he was liked by many, ”she said.
According to him, Karen was knowledgeable and could talk about any topic. During the night shift, he liked to stand out when he had time, and read fiction.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *