Կատարվածից ներկաները ուշքի չեն գալիս. մայր ու որդի տեղում մահացել են, կան վիրավորներ, ահասարսուռ տեսարան..մուտքը ամուր նյարդեր ունեցողների համար

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի

ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 07-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ի. Շաբաբյանն ու նրա ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 66-ամյա Ազնիվ Ուզոևան տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 18-ամյա Ռուզաննա

Բաքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Հ. Խաչատրյանը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները BMW-ի վարորդին նախ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո մահացածների մարմինները պատգարակով մոտեցրել են մյուս շտապօգնության ավտոմեքենաներին, ապա

հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության

Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սևակ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են

ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները մայր ու որդի էին, իսկ վիրավոր Ռ. Բաքոյանը՝ մահացած վարորդի կինն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել 07-ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/10/1154408/

Today, on May 10, a large and tragic car accident took place in Armavir region. At around 00:15, on the 1st km of the Vardanashen-Yeraskhahun highway, a BMW VAZ 2107 driven by 27-year-old Islam Shababyan, a resident of Yeraskhahun village, and a BMW 16 AP 600 600 driven by Hayk Khachatryan, a resident of Margara village, collided. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, two cars came o

ut of the lane after the collision and appeared in the field. 07 turned sideways. After the accident, the driver of 07 I. Shababyan and his passenger, 66-year-old Azniv Uzoyan, a resident of Yeraskhahun village, died on the spot, and another passenger, 18-year-old Ruzanna Bakoyan, a resident of Yeraskhahun village, was taken to Vagharshapat Medical Center with bodily injuries, and BMW driver H. Khachatryan at Ar

mavir Medical Center. The 29th fire-rescue detachment of the Armavir Regional Rescue Department of the Ministry of Emergency Situations arrived at the scene with 1 fire brigade. The rescuers first brought the driver of the BMW closer to the ambulance, after which the bodies of the dead were brought to the other ambulances on a stretcher, then the cars were cut off and the area was demarcated. The officers of th

e 1st platoon of the 1st platoon of the 2nd officer battalion of the traffic police headed by the platoon commander Grigor Poghosyan and the platoon commander Marlen Sargsyan arrived at the scene. Yura Hovhannisyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Armavir police department, from where the operative group headed by the responsible person of the day arrived. Sirak Khachatryan, Senior Investigator of the Armavir Regional Investigation Department of the Investigative Committee of Armenia, led the investigation. A criminal

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *