Խորը կսկիծով ենք հայտնում…Սերյոժայի կյանքը փրկել չհաջողվեց…սգում ենք բոլորս

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00;50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի 27 DD 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի 35 FՏ 178 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Բյուրական գյուղի բնակիչ, 29-ամյա Սերյոժա Մ-ին։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարաի հիվանդանոցի բժիշկներր կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ն դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը։

Տեղում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, սակայն, երբ պարզվեց, որ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր է, դեպքի վայր ժամանեցին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ՀԿԳ ավագ քննիչ Հովիկ Նիկողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Հարությունյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mеrcedes-ի վարորդն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ Աշտարակի մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on May 16, a car accident took place in Aragatsotn region. At around 00:50, 26-year-old Gor G., a resident of Aragatsotn region, collided with a Mercedes 27 DD 722 driven by 26-year-old Narek S., a resident of Byurakan village, on the 29 km section of the Yerevan-Gyumri highway. BMW X5 35 F T 178 car in condition.

Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that after the collision, Gor G. ran over a pedestrian, 29-year-old Seryozha M., a resident of Byurakan village.
The doctors of the Ashtarak hospital, who arrived at the scene with an extremely serious diagnosis, received first aid on the spot, then were taken to Ashtarak Medical Center, from where they died at the Armenia Medical Center in Yerevan, where they died hours later without regaining consciousness.

The people gathered at the scene said that the wounded man was accompanied to the hospital by the commander of the 1st platoon of the 2nd officer battalion of the Traffic Police, Hrant Galstyan.

Vahagn Eloyan, a senior investigator of the same platoon, was working on the spot, but when it turned out that the victim was extremely serious, the investigators of the Aragatsotn Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia headed by Hovik Nikoghosyan, senior investigator of the RA Police

Yura Hovhannisyan, the duty officer in charge of the Road 1-77 operative control center, passed the information about the accident to the Ashtarak police department, from where the operative group headed by the head of the duty unit Harutyunyan arrived.

On the investigator’s instruction, the cars were taken to a special guarded area of ​​the Ashtarak police department.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *