Լուսադեմին ցավալի լուր. կյանքից անժամանակ հեռացել է Ալիկ Այվազյանը

մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Today, on May 30, a tragic car accident took place in Lori region.

At around 9:00 pm, the driver of a Mercedes car, on St. Petersburg Street in Vanadzor, came out of the traffic lane at an unknown location, collided with the wall of the building and the iron door.
As photojournalist Gagik Shamshyan reports, the driver of the accident died on the way to Vanadzor Medical Center in an ambulance with an extremely serious diagnosis.

Officers of the 1st platoon of the 5th platoon of the 2nd officer battalion of the Traffic Police, headed by platoon commander Smbat Norekyan and platoon commander Garik Martirosyan, arrived at the scene.

Yura Hovhannisyan, the duty officer in charge of the Road 1-77 operative-control center, passed the information about the accident to the Bazum police department, from where the operative group headed by the responsible person of the day arrived.

The group of the Lori Regional Investigation Department of the Investigation Committee of Armenia also arrived operatively.

A criminal case has been initiated in the Investigation Department on the fact, according to Part 2 of Article 242 of the RA Criminal Code (traffic accident, which caused the death of a person by nationality).

Upon the investigator’s order, the car was taken to a special guarded area of ​​the Bazum police department.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *