Լավ նորություն երիտասարդ ընտանիքների համար․ կառավարությունը հիփոթեքով բնակարան գնելու համար..շտապեք դիմել…

Կառավարությունն այսօր հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների պետական աջակցության երեք ծրագրերը։

Դրանց իրականացման համար 2020-ի բյուջեից ավելի քան 526 միլիոն դրամ կհատկացվի։ Գործադիրն նպատակ ունի նաև այսպես խթաթնել ծնելիության աճը։

Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն կդրամադրվի մարզերում վարկով բնակարան գնող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Պետությունը նրանց կաջակցի կանխավճարի ֆինանսավորման հարցում։

«Այս դեպքում ձեռք բերվող անշարժ գույքի շուկայական առավելագույն գինը պետք է լինի 30 միլիոն դրամ, որն ավելացվում է շահառուի երրորդ և հաջորդ երեխայի դեպքում, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով՝ 5 միլիոն դրամի չափով։ Այսինքն՝ կանխավճարը էս ձևով է հաշվարկվում», – պարզաբանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդհատեց նրան․ – «Այսինքն, կներեք, եթե մարդը տուն ա առնում հիպոթեքային վարկով և ունի երկու երեխա, մենք կանխավճարի համար 10 միլիոն դրա՞մ ենք տալիս»։

Նախարարն արձագանքեց․ – «Կատարվող կանխավճարի նվազագույն չափը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է, և առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 7, 5 տոոկսը»։

Միանվագ դրամական աջակցությունը կկազմի գնվող բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան․ – «Ավելանում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի կրկին 5 տոկոսի չափով, բայց այս անգամ արդեն ոչ ավել, քան 500 հազար դրամը։ Եվ էս ընդհանուր փաթեթը երրորդ կոմպոնենտի երկու միլիոն դրամից ավել չի լինելու»։

Առնվազն մեկ երեխա ունեցող ու պետությունից հիփոթեքով բնակարան ձեռք բերել ցանկացող ընտանիքներն էլ կարող են երկրորդ ծրագրից օգտվել։ Պետությունը կփոխհատուցի պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսը, սակայն այն պետք է չգերազանցի 180 հազար դրամը։ Բնակարանները պետք է ձեռք բերվեն հուլիսի 1-ից հետո։

«Ստեղ նրբություն կա․ եթե մի երեխա ունի, իր համար բնակարանի չափանիշը ուրիշ է, եթե երկու երեխա ունի՝ ուրիշ է, եթե չորսը կամ հինգը ունի՝ բոլորովին ուրիշ է։ Եվ մենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձգտել ապարտամենտներում ապրել, որովհետև ինչքան երեխաների թիվը մեծ ա, էնքան բնակարանի և դրա աջակցության ծավալները ավելի մեծ կլինեն», – մանրամասնեց վարչապետ Փաշինյանը։

Գործող հիփոթեք ունեցող ընտանիքներն էլ հուլիսի 1-ին կամ դրանից հետո երեխա ունենալու դեպքում կօգտվեն արդեն երրորդ ծրագրից։ Պետությունը կմարի նրանց վարկի գումարը, եթե ընտանիքն առնվազն 12 ամիս մարում են իրականացրել։ Աջակցության չափը կարող է կազմել վարկի մայր գումարի 10-ը տոկոսի չափով, եթե շահառուն մարզում է բնակարան ձեռք բերում, Երևան պարագայում՝ 5 տոկոս է դրամական աջակցության չափը, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Արդեն երրորդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցության չափը կավելանա, անգամ որոշ դեպքերում հասնելով մինչև 70 տոկոսի։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 3 ծրագրերից 1000-ից ավելի քաղաքացի կօգտվի։

Today, the government approved three state support programs for housing for families with children from 2020-2023.

More than 526 million drams will be allocated from the 2020 budget for their implementation. The goal of the executive is to stimulate the birth rate.

Under the first program, one-time financial assistance will be provided to families with two or more minor children who buy apartments on credit in the regions. The state will support them in financing the advance payment.

“In this case, the maximum market price of the purchased real estate must be 30 million drams, which is added to the third and subsequent child of the beneficiary, at the rate of 5 million drams per child. In other words, the advance payment is calculated in this way, “explained the Minister of Labor and Social Affairs Zaruhi Batoyan.

Nikol Pashinyan interrupted him ․ “I mean, I’m sorry, if a person buys a house with a mortgage loan and has two children, do we pay 10 million for the advance payment?”

The Minister responded ․ “The minimum amount of advance payment to be purchased from the secondary market is at least 10% of the value of the residential real estate, and in case of purchase from the primary market, at least 7.5% of the real estate value.”

One-time financial assistance will amount to 5% of the value of the purchased apartment, but not more than 1 million drams.

Deputy Prime Minister Tigran Avinyan ․ – For every third and subsequent child, the value of the apartment increases again by 5%, but this time not more than 500 thousand drams. And this total package will not be more than two million drams of the third component. ”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *