Իսկական հրաշք հուլիսի 1-ից, ովքեր ունեն հիփոթեք կամ պատրաստվում են…

Կառավարությունն ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը: Այդ ծրագրերից մեկով աջակցություն կտրվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին, որոնք հիփոթեկային վարկ են մարում:

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որը ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու

ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեկային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.

երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,

անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,

շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,

հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։

Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.

վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է,

վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է

վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,

վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։

The government adopted the 2020-2023 housing program for families with children. Targeted state support programs. One of these programs will support families with children who have a mortgage loan after July 1, 2020.

In case of birth of a child born to a beneficiary who repays a mortgage loan within the framework of the child support program, a one-time financial assistance is provided, which is directed to the repayment of the remaining principal amount of the mortgage loan. The beneficiary has the right to use the child support program, regardless of

the term of taking the mortgage loan, the circumstance of using another state support program for housing. On the occasion of the birth of the same child (if more than one child is born, children), child support is provided for the repayment of one mortgage loan by the beneficiary’s choice (if the beneficiary has more than one mortgage loan).

The main conditions of the child support program are:

The baby was born on or after July 1, 2020.

The maximum market price of real estate acquired and valued is 30 million. AMD, which is added to the beneficiary’s 3 և 5 million for each subsequent child. in drams

The beneficiary has made mortgage loan repayments for at least 12 months. The total number of late mortgage loans repaid during the last 12 months does not exceed 30 calendar days.

In case of alienation of the apartment during the mortgage loan operation, the amo

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *