Ժամը 08:40-ից. մեծ թվով ոստիկաններ, փրկարարներ, լարված ու արտակարգ իրավիճակ է, արդեն 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները:

Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին

ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը

տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանը հայտնում է, որ Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրի հարևանութամբ գտնվող մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և Ford-ը պետք է զիջեր նրան:

Անգամ այդ պայմաններում շտապօգնության ավտոմեքենան կարմիրի տակով չի անցել: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունը ճշտում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/04/12/1152192/

Hoje, em 12 de abril, ocorreu um grande acidente de carro em Yerevan. Por volta das 08:40, um Haise 398 AN 61 e um Ford 36 TT 008 colidiram no cruzamento das ruas Bagratunyats e Chekhov. Como um fotojornalista relata da cena

Gagik Shamshyan e mais 6 pessoas foram levadas para o Centro Médico de Erebuni com lesões corporais. O destacamento de resgate do serviço de resgate do Ministério de Situações de Emergência chegou com uma operação com 1 corpo de bombeiros. Cidadãos e equipes de resgate foram os primeiros a ajudar os feridos.

A 65ª equipe de médicos de ambulância de Yerevan 1-03, que prestaram primeiros socorros aos feridos antes de serem levados ao hospital, também os operaram. Fotojornalista relata que, após a colisão, Haise colidiu com um eletricista de ferro, um controlador de semáforo

e o outdoor, quebrando-os. Os policiais de trânsito chefiados por Karen Ghorgyan, inspetor sênior do 5º pelotão do 1º batalhão de policiais da polícia de trânsito, chegaram ao local. Hakob Maschyan, oficial encarregado do Centro de Gerenciamento Operacional da Polícia de Trânsito de Yerevan, informou sobre o acidente

As informações foram fornecidas pelo Departamento de Investigação e Procedimentos Administrativos de Acidentes de Trânsito da Polícia de Trânsito, de onde chegou o grupo de serviço chefiado pelo chefe do departamento Khachik Samvelyan e pelo investigador sênior Gegham Tsarukyan.

Sobre o fato G. Os materiais estão sendo preparados por Tsarukyan. De acordo com as instruções do investigador, os carros são levados para uma área especial vigiada pela Polícia de Trânsito de Yerevan. G. Shamshyan relata que o carro Haise estava registrado na balança do Hospital Talin e estava sendo levado do Hospital Talin para o Centro Médico Erebuni.

Entre os feridos estão o motorista da ambulância, o médico, o paciente sendo levado ao hospital, 1 pessoa e o outro ferido é o motorista do Ford. A polícia está tentando descobrir as identidades dos motoristas e feridos. Vários moradores próximos à cena que se recusaram a falar na frente da câmera disseram que a ambulância acendeu os semáforos e Ford teve que ceder.

Mesmo nessas condições, a ambulância não ficou vermelha. A polícia de trânsito está verificando essas informações. Aviso: Uma pessoa suspeita ou acusada de um suposto crime é presumida inocente até que seja provada sua culpa por uma decisão judicial que entrou em vigor de acordo com o procedimento estabelecido pelo Código de Processo Penal da RA. Fotos de Gagik Shamshyan © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/04/12/1152192/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *