Ժամը 01։40-ի սահմաններում Կոտայքի մարզում կատարվածը ապշեցրել է բոլորին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Ford մակնիշի 2819 CD համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող բենզալցակայանի լիցքավորման սարքին և կոտրել այն։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոց տեղափոխված վիրավորը բժիշկներին հայտնել է, որ ինքը բնակվոմ է Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ շենքի բնակարաններից մեկում և ներկայացել է, որ ինքը 34-ամյա Դավիթ Արսենի Ջաղացպանյանն է, սակայն ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել.

նրա իսկական տվյալներն են՝ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Դավիթ Սոսի Շահնազարյան։ Նրա սթափության աստիճանը որոշելու նպատակով հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/03/25/1150722/

Hoje, 25 de março, ocorreu um grande acidente de carro na região de Kotayk. Às 01:40, o motorista de um carro Ford 2819 CD saiu da estrada na Praça da Constituição, na cidade de Abovyan, colidiu com um posto de abastecimento no lado direito e o quebrou.

De acordo com o fotojornalista Gagik Shamshyan, o motorista foi levado ao Abovyan Medical Center como resultado do acidente. O esquadrão de bombeiros e resgate do Departamento Regional de Resgate de Kotayk do Ministério de Situações de Emergência chegou ao local.

 
Chegaram também os oficiais do 1º pelotão do 3º Batalhão do 2º Batalhão da Polícia de Trânsito, liderados pelo comandante do pelotão Arthur Petrosyan e pelo comandante do pelotão Tigran Kotanjyan. As investigações no local foram lideradas pelo investigador sênior Mais Badoyan da mesma empresa, que está preparando os materiais sobre o caso.

O homem ferido que foi levado ao hospital disse aos médicos que ele estava morando em um dos apartamentos do prédio de três quarteirões da cidade de Abovyan e informou que ele era David Arsen Jaghatspanyan, 34 anos, mas a polícia de trânsito e policiais de Abovyan descobriram que ele havia sido falsificado. enviado:

Seus dados reais são: David Sosi Shahnazaryan, 31, morador da vila Kaputan, região de Kotayk. Para determinar seu nível de sobriedade, a decisão do investigador foi tomada no exame de sobriedade. A polícia suspeita que ele estava dirigindo em estado de embriaguez.

Aviso: A pessoa suspeita ou acusada do suposto crime será presumida inocente até que se prove o contrário do veredicto legal estabelecido pelo Código de Processo Penal da República da Armênia. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/03/25/1150722/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *