Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. իսկական սարսափ ֆիլմ Երևանում. միայն տեսնեք ինչ օրն է գցել ամուսինը կնոջը. պատճառը…

«Առաջին լրատվական»-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Խ.-ի գործի դատական քննությունը: Պետք է ասել, որ դատավոր Դավիթ Բալայանը ներկա պայմաններում քրեական գործերի բուն քննություն իրականացնող նիստեր կազմակերպելու և անցկացնելու հարցում համառություն ու եռանդ դրսևորող քիչ դատավորներից է: Դավիթ Բալայանի նախագահությամբ քննվող, օրինակ, աղմկոտ գործերից՝ Դավիթ Սանասարյանի գործով նիստերը պարբերաբար տեղի են ունենում՝ ի տարբերություն այլ աղմկոտ գործերով անընդհատ հետաձգվող նիստերի:

Ըստ երևույթին՝ պատահական ու ցուցադրական չէր, որ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի արգելափակման օրը հենց դատավոր Դավիթ Բալայանն էր, որ փորձեց անգամ պատուհանից մտնել դատարան՝ իր ամենօրյա պարտականությունների կատարմանն անցնելու հարցում բացառիկ եռանդ դրսևորելով… Կորոնավիրուսային համավարակի այս օրերին Դավիթ Բալայանը ավարտել է վեց քրեական գործերի դատական քննությունը:

Ներկայումս դատավորի վարույթում 94 քրեական գործ կա: Դավիթ Բալայանին է մակագրվել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը: Ներկայացվող գործով ամբաստանյալը՝ Արթուր Խ.-ն, Շենգավիթի դատարան էր բերվել «Արմավիր» ՔԿՀ-ից: Նա ներկայացվել էր առանց դիմակի ու առանց ձեռնոցների: Ամբաստանյալն ասաց, որ ՔԿՀ-ն ո՛չ իրեն, ո՛չ դատարաններ տեղափոխվող այլ կալանավորների չի ապահովել դիմակներով ու ձեռնոցներով: Առանց դիմակների ու ձեռնոցների կալանավորները տեղափոխվել են փակ մեքենայով…

Առանց դիմակի ու ձեռնոցի ամբաստանյալին դատարանի դահլիճ ուղեկցած ոստիկաններից մեկը նույնպես չուներ դիմակ ու ձեռնոցներ, նա կիպ նստեց ամբաստանյալի կողքին: Նախագահող դատավորը դիտողություն արեց ոստիկանին, նրան դահլիճից դուրս հրավիրեց, մյուսներին հորդորեց անհրաժեշտ հեռավորություն պահպանել ամբաստանյալից, իսկ ամբաստանյալին հորդորեց հաջորդ անգամ ՔԿՀ-ից դուրս բերվելիս պարտադիր պահանջել դիմակ ու ձեռնոցներ: Ամբաստանյալին նույն բանը հորդորեց նաև նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը:

Արթուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել իր փաստական կնոջը՝ Ասյա Օ.-ին (անունը փոխված է) պարբերաբար, դիտավորությամբ ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք պատճառելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և դիտավորությամբ նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու, ինչպես նաև ինքնասպանության փորձի հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով, 117 հոդվածով և 110 հոդվածի 1-ին մասով: Այս գործով դատարանն ավարտեց դատաքննությունը և անցավ կողմերի վիճաբանություններին: Պետք է ասել, որ տուժող Ասյա Օ.-ի հարցաքննությունը դատարանում ավարտել հնարավոր չի եղել՝ տուժողի առողջական վիճակով պայմանավորված: Դատարան ներկայացված բժշկական տեղեկանքում նշված էր, որ տուժողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, նրան «հակացուցված են սթրեսային գործոնները»:

Տուժողը փորձել է դատարանում ցուցմունք տալ, բայց հոգեբանորեն լարվել ու հուզական ծանր վիճակի մեջ է ընկել, ինչի պատճառով նրա հարցաքննությունն ընդհատվել է: Հրապարակվել են տուժողի նախաքննական ցուցմունքները: Տուժող կինը ամբաստանյալի հետ համատեղ՝ փաստական ամուսնական կյանքով ապրել է մոտ երեք տարի, իսկ վերջին շրջանում նրա հետ ապրել է մշտական վախով… Այն, ինչ երիտասարդ կինը հայտնել էր նախաքննական ցուցմունքներում, «թույլ նյարդեր ունեցողների համար չէր»: Տուժող Ասյան Արթուր Խ.-ի հետ ծանոթացել էր մոտ 13 տարի առաջ հեռախոսով: Այդ ժամանակ Արթուրը գողության համար պատիժ էր կրում քրեակատարողական հիմնարկում:

Ընդհանրապես՝ ըստ գործի նյութերի, Արթուր Խ.-ն նախկինում մեկ անգամ չէ, որ դատվել է, վերջին դատվածությունը մարված չէ: Ասյան սկզբում հեռախոսակապով է շփվել Արթուրի հետ, ապա նրա՝ ազատություն դուրս գալուց հետո շփումները դարձել են ավելի սերտ, աղջիկը համակրել է երիտասարդին: Նշանվել են, ապա փաստական ամուսնական կյանքով են ապրել: Ամուսնությունը օրինական գրանցում այդպես էլ չի ստացել: Ապրել են վարձակալությամբ: Ըստ տուժողի՝ համատեղ ապրելու ընթացքում իրենց հարաբերությունները լարվել են Արթուրի հիվանդագին խանդի և ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով: 2017 թվականի ապրիլին Ասյան հեռացել է Արթուրից, գնացել է հայրական տուն:

Արթուրն էլ վերադարձել է իր հայրական տուն, բայց շարունակել է զանգել ու գրել Ասյային, պահանջել է, որ վերականգնեն հարաբերությունները: Ասյան ասել է, որ մինչև Արթուրը չուղղվի, նրա հետ չի ապրի… 2017 թվականի մայիսի 14-ի ցերեկը, երբ Ասյան հայրական տանը մենակ էր, բնակարանի դուռը թակել է Արթուրը, պահանջել է, որ Ասյան բացի դուռը, ասել է, թե համոզված է, որ Ասյան մենակ չէ, տղամարդու հետ է, քանի որ տանից «ձայներ է լսում»: Ասյան բացել է դուռը՝ «ապացուցելու համար, որ տանը մենակ է»: Արթուրը մտել է բնակարան, փնտրել է տղամարդու, չի գտել, բայց տեսնելով, որ Ասյայի ննջարանի պատուհանը կիսաբաց է, պնդել է, թե տղամարդը հեռացել է այդ պատուհանից կամ պատշգամբից:

Բնակարանը գտնվում է… 9-րդ հարկում… Արթուրը սկսել է Ասյային «խոստովանեցնելու» գործընթացը, որը կտտանքների վերաբերյալ դաժան ֆիլմ է հիշեցնում՝ տուժողի ցուցմունքում նկարագրված: Նախ Արթուրը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ասյայի դեմքին, հետո ոտքով հարվածներ է հասցրել նրա ոտքի ու մեջքի շրջաններին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ ու անընդհատ պահանջելով խոստովանել, որ սիրեկան ունի: Տուժողը նշել է. «Տեսնելով, որ հարվածներով չի կարողանում խոստովանություն կորզել, Արթուրը գնաց խոհանոց, վերցրեց խոհանոցային

First News” writes. The trial of Arthur Kh .’s case continued under the chairmanship of David Balayan at the Shengavit residence of the Court of General Jurisdiction of Yerevan. It should be noted that Judge David Balayan is one of the few judges who is persistent and energetic in organizing and conducting hearings on criminal cases. Sessions in the case of David Sanasaryan, presided over by David Balayan, for example, which are being investigated, are regularly held, in contrast to the sessions that are constantly postponed in other noisy cases. Apparently, it was not accidental and show

y that Judge David Balayan tried to block the entrance of the courts on Nikol Pashinyan’s call, even trying to enter the court from the window, showing exceptional zeal in fulfilling his daily duties. the trial of criminal cases. There are currently 94 criminal cases pending before a judge. David Balayan was also charged with the case of Judge David Grigoryan. The defendant in the case, Arthur Kh., Was brought to Shengavit court from Armavir penitentiary. He was presented without a mask and without gloves. Defendant said that the penitentiary did not provide him or other detainees with masks and gloves. The detainees were taken in a closed car without masks and gloves … Without a mask and gloves, one of the policemen accompanying the defendant to the courtroom also did not have a mask an

d gloves, he sat next to the defendant. The presiding judge reprimanded the police officer, summoned him out of the courtroom, urged the others to keep their distance from the defendant, and urged the defendant to wear a mask and gloves the next time he was released from prison. Mary Alaverdyan, her lawyer and Public Defender’s Office lawyer, urged the defendant to do the same. Arthur Kh. Was accused of regularly harassing his de facto wife, Asya O. (name has been changed). According to Article 119, Part 1 of the RA Criminal Code, Article 117, Part 1 of Article 110. In this case, the c

ourt concluded the trial and proceeded to the parties’ disputes. It should be noted that it was not possible to complete the interrogation of the victim Asya O. in court due to the victim’s health condition. The medical report submitted to the court stated that the victim had health problems and was “contraindicated by stress factors”. The victim tried to testify in court, but became psychologically tense and emotionally distressed, which led to his interrogation. The victim’s pre-trial testimony was published. The injured woman, along with the defendant, has been living an actual married life for about three years, and recently lived with him

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *