Էրեխեքին ոչ մեկին չի տա ու իր հետ է տանելու…Սեփական երեխաներին ու ինքնասպան եղած 40-ամյա տղամարդու ընտանեկան լուսանկարները

Երեխաներին 9-րդ հարկից ցած նետած տղամարդը «Մի քանի օր առաջ ասել էր, որ իր էրեխեքին ոչ մեկին չի տա ու իր հետ է տանելու։ Երբ հարցրել էին, թե էլի Ռուսաստան գնալու միտք ունի՞, ասել էր` չէ, ուրիշ տեղ եմ գնալու»

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Երևանի Հարավ–արևմտյան թաղամաս, որտեղ ողբերգություն է տեղի ունեցել։ Հարևանները որոշ մանրամասներ են պատմել 9-րդ հարկից նետված տղամարդու ու նրա ընտանիքի մասին։

Երևանի ծայրամաս։ Կանաչ բակ։ Ինը հարկանի շենքի վերջին հարկի պատշգամբում լվացք է փռված, քամին օրորում է մանկական հագուստը։ Խաղաղ է ու լուռ, դժվարությամբ ես պատկերացնում, որ ընդամենը մի քանի ժամ առաջ՝ լուսադեմին, այդ բնակարանում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել։ Ըստ նախնական վարկածի՝ 40 տարեկան Կարեն Մելիքյանը պատուհանից նետել է իր երկու երեխաներին, հետո էլ ինքն է նետվել։

Մելիքյանների բնակարանի պատշգամբը
Նկատում ենք ոստիկանության աշխատակիցներին և որոշում ենք շրջանցել շենքը, որպեսզի ավելի հարմար դիրքից լուսանկարենք բակը։ Հայտնվում ենք շենքի հետևի հատվածում, որտեղ շագանակագույն ջրափոսեր կան։ Զգուշորեն մի քանի քայլ ենք անում, որպեսզի պատահաբար չընկնենք ջրի մեջ, և մի քանի վայրկյան անց հասկանում ենք, որ հենց դեպքի վայրում ենք, որովհետև ջրափոսում արյան հետքեր ենք նկատում։ Առաջին պահին սարսափում ենք, ուզում ենք փախչել այդտեղից, բայց հետո հավաքում ենք մեզ և մոտենում շենքին։

Արյան հետքերով ջրափոսը

Մուտքի մոտ տղամարդ է նստած։ Նա ցնցված է և լրագրողներին մանրամասներ է պատմում Մելիքյանների ընտանիքի մասին։ Ասում է, որ ընտանիքի հանգուցյալ հորն արդեն 20 տարի է ճանաչում, իսկ վերջին 1,5 տարում, ինչ նա վերադարձել էր Ռուսաստանից, ընկերացել էին։ Մելիքյանների ընտանիքում կարծես թե ամեն ինչ կարգին էր, տղամարդը վերջերս հաշտվել էր կնոջ հետ։ Կարենը որդու՝ Լեոյի և դստեր՝ Մանանի հետ խանութ էր գնում, շենքի բակի մանկական հրապարակում երեխաներին ճոճանակ էր նստեցնում։

Մուտքի մոտ հավաքված տղամարդիկ
«Լավ հայր էր։ Շատ էր սիրում էրեխեքին։ Չեմ պատկերացնում՝ ինչն է եղել այդ քայլի պատճառը։ Երևի պահի տակ է եղել, րոպեական է տեղի ունեցել»,-ասում է տղամարդը։

Մտնում ենք շենք։ Որոշում ենք ոտքով բարձրանալ, որպեսզի զրուցենք հարևանների հետ։ Շենքում քար լռություն է, և հեշտությամբ կարելի է հասկանալ, թե որ բնակարանում են քննչական գործողություններ ընթանում։ Որոշ հարևաններ համաձայնում են խոսել, պատմում են, որ Կարենը լռակյաց ու հանգիստ մարդ էր, ոչ մեկի հետ չէր վիճում և միշտ բարևում էր։

Երեխաները լավն էին, բայց սովորաբար կա՛մ երկուսով էին խաղում, կա՛մ հոր հետ, հարևանների երեխաների հետ գրեթե չէին շփվում։ Հարևանուհիներից ոչ մեկը չի հիշում ընտանիքի մորը, անգամ նրա անունը չգիտեն, ասում են, որ մի երկու անգամ տեսել են, բայց չեն շփվել, ասում են` կինը չէր սիրում տնից դուրս գալ։

«Այդ բնակարանից երբեք կռվի կամ վեճի ձայներ չեն լսվել։ Կարենը չէր ծխում, իսկ խմելու կամ թմրանյութի մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասում է հարևանուհիներից մեկը։

SU SO:

The man who threw the children down from the 9th floor said, “A few days ago he said that he would not give his children to anyone and would take them with him. When asked if he still intends to go to Russia, he said no, I will go somewhere else. “

The film crew of Sputnik Armenia visited the South-Western district of Yerevan, where a tragedy took place. Neighbors shared some details about the man thrown from the 9th floor and his family.

 
 
The outskirts of Yerevan. Green yard. There is laundry on the balcony of the top floor of a nine-story building, the wind is rocking children’s clothes. It is peaceful and quiet, you can hardly imagine that just a few hours ago, at dawn, a terrible tragedy took place in that apartment. According to the initial version, 40-year-old Karen Melikyan threw his two children out of the window, and then he threw himself.

 
 
The balcony of the Melikyans’ apartment
We notice the police officers and decide to bypass the building so that we can take photos of the yard from a more convenient position. We find ourselves in the back of the building, where there are brown holes. We carefully take a few steps so as not to accidentally fall into the water, and a few seconds later we realize that we are at the scene of the incident, because we notice traces of blood in the water hole. At first we are terrified, we want to escape from there, but then we gather ourselves and approach the buildin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *