Էլ ովքեր կարող են պետությունից ֆինանսական աջակցություն ստանալ. շահառուների թիվն ընդլայնվել է. Այն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից

8-րդ միջոցառման շահառուների թիվը ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձանցով, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ այդմ հակաճգնաժամային 2-րդ ծրագրում կատարված փոփոխություններով տնտեսվարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի նաև համաֆինանսավորման հնարավորություն, գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի

սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10% համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն դրամը, տոհմային տավարաբուծության դեպքում կհամաֆինանսավորվի 30%֊ը։

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով 30% համաֆինանսավորում կտրամադրվի իրավաբանական ու ֆիզիկական անձանց։

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար 30% համաֆինանսավորում կտրամադրվի ֆիզիկական անձանց։
Այս ուղղությունների զարգացման, ինչպես նաև այգեհիմնման նպատակով տրամադրվող վարկերի համար ավելացվել է վարկերի առավելագույն շեմը՝

-3-30 մլն դրամ՝ ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար,

-3-50 մլն դրամ՝ տավարաբուծության զարգացման համար,

-ավանդական այգու հիմնման համար ավելացվել են նաև վարկերի մարման (մինչև 7 տարի) և արտոնյալ (մինչև 4 տարի) ժամկետները։

Հակաճգնաժամային 8-րդ ծրագրում արված փոփոխությունների համաձայն տուժած ոլորտների ցանկում ավելացվել է 13 գործունեության տեսակ, որի արդյունքում ևս 21.000 աշխատակից կարող է ստանալ իր աշխատավարձի կեսի չափով աջակցություն:

Միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները: Նախկինում սխալ լրացված տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները հնարավոր է ուղղել մինչև մայիսի 5-ը, այն արդեն ուղղել են 1776 տնտեսվարողներ, որոնց 6000 աշխատակիցները կօգտվեն ծրագրի աջակցությունից:

Նշված փոփոխությունները լիարժեք կգործեն մայիսի 4-ից»:

The number of beneficiaries of the 8th event has expanded by more than 30 thousand individuals, RA Prime Minister Nikol Pashinyan wrote on his Facebook page.

“According to the amendments made to the 2nd anti-crisis program, the economic entities will be provided with co-financing in some directions: 10% co-financing for the purchase of agricultural machinery and agro-food equipment, but not more than 10 million drams. In case of pedigree cattle breeding, 30% will be co-financed.

 
In order to develop pedigree sheep breeding and goat farming, 30% co-financing will be provided to legal entities and individuals.

 
30% co-financing will be provided to individuals for the development of sheep and goat breeding.
For the development of these directions, as well as for the loans provided for the purpose of gardening, the maximum loan threshold has been added:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *