«Դանակը կկոխեմ, թոք ու ջիգյարդ կխառնեմ».Երևանում խանդոտ ամուսինը խեղդել է իր 3 երեխաների մորը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

43-ամյա Արթուր Մ.-ին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արթուրի կինն էր՝ նրա 3 անչափահաս երեխաների մայրը:

Ըստ դատական ակտերի՝ Արթուրը տուժող Նարինե Դ.-ի հետ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է երեք երեխա: Արթուրը մշտապես անհիմն խանդել է կնոջը, հաճախ վիճել է նրա հետ: Վեճերին հաճախ ականատես են եղել երեխաները:

2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուրը դարձյալ խանդի պատճառով վիճել է Նարինեի հետ: Վեճը շարունակվել է նաև հաջորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին: Նարինեն ասել է, թե այդպես համատեղ ապրելն անհնար է, ինքն ուզում է բաժանվել: Նա զանգել, կանչել է ամուսնու ծնողներին, վերջիններս նախատել են Արթուրին: Երբ Նարինեն նորից է ասել, որ ուզում է բաժանվել, Արթուրը սպառնացել է, թե կսպանի նրան:

Սեպտեմբերի 18-ի առավոտյան Արթուրը հոր հետ աշխատել է հողամասում, Նարինեն զբաղվել է տնային գործերով:

Սեպտեմբերի 19-ին Արթուրը համոզել է կնոջը, որ իրենց «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով գնան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ՝ բանջարեղեն գնելու: Զարթոնքից նրանք գնացել են Արևիկ գյուղ՝ խաղող գնելու:

Այնտեղից Արթուրն ու Նարինեն նորից գնացել են Զարթոնք, հանդիպել են Արթուրի հարազատներին, իսկ հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան: Օրվա ընթացքում երեխաները մի քանի անգամ զանգել են իրենց մայրիկի հեռախոսին՝ հարցնելով, թե երբ են տուն վերադառնալու:

Ճանապարհին Արթուրը նորից վիճել է կնոջ հետ՝ անհիմն խանդի պատճառով:

Արթուրը սկզբում մեքենայի մեջ, ապա դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել Նարինեին, ապա ձեռքով սեղմել է նրա պարանոցը ու շնչահեղձ անելով՝ սպանել է:

Արթուր Մ.-ն առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչել: Ընդհանուր իրավասության դատարանում նա իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:

Արթուր Մ.-ն հայտնել է, թե Նարինեն անչափահաս էր, երբ իրենք ամուսնացել էին: Համատեղ կյանքի ընթացքում հաճախ են վիճել: Դեպքի օրը կնոջ հետ երեխային տարել են մանկապարտեզ, հետո բանկ են գնացել՝ վարկի գործով: Տուն են վերադարձել: Այդ ընթացքում իրենց աղջիկը դպրոցից տուն է եկել, ասել է, թե վատ է զգում: Կինն ու դուստրը մնացել են տանը, ինքը հայրական տուն է գնացել, արկղերի մեջ պոմիդորներ է դասավորել, դրանք տեղավորել է մեքենայի մեջ, որ տանեն վաճառելու: Կնոջ հետ պոմիդորները տարել են Երևան՝ Երրորդ մաս, որտեղ պոմիդորի գնորդ ունեին:

Այնուհետև մեքենայով գնացել են Զարթոնք գյուղ՝բարեկամի տուն, ապրանքափոխանակության համար բանջարեղեն գնելու: Այդտեղից գնացել են Արևիկ գյուղ, խաղող են գնել, վերադարձել են Զարթոնք, այցելել են մի քանի բարեկամի:

Հետո մեքենայով շարժվել են դեպի Երևան:

Ըստ Արթուրի՝ ճանապարհին ինքը զգացել է, որ մեքենան լավ չի աշխատում, մտել է մեքենայի տակ, որ տեսնի՝ ինչ է եղել, փորձել է նորոգել մեքենան: Մինչ ինքը մեքենան էր նորոգում, կնոջ հեռախոսին զանգեր էին գալիս: Ինքը հարցրել է՝ ով է զանգում, կինը պատասխանել է՝ երեխաները:

Երբ մեքենայի տակից դուրս է եկել, կնոջ հեռախոսին նորից զանգ է եկել: Ինքը պահանջել է, որ նա հեռախոսն իրեն տա: Կինը հեռախոսն անջատել ու իրեն չի տվել: Ինքը կնոջը խնդրել է մեջքը թափ տալ, կինը պատասխանել է. «Ինքդ թափ տուր»: Ինքը նկատել է, որ կինը ինչ-որ բան է ուզում անել հեռախոսով: Հարցրել է՝ ով էր զանգում: Կինը զայրացրել է իրեն: Ինքը ապտակել է նրան: Կինը վիրավորական խոսք է ասել անհասցե: Ինքը նրան մեկ անգամ էլ է ապտակել:

Դրանից հետո կինը ոտքերով ու ձեռքերով հարվածել է իրեն ու գոռալով պահանջել է, որ թույլ տա՝ մեքենայից իջնի: Ինքը ափով փակել է կնոջ բերանը, որ նա «սուս մնա»: Կինը կծել է իր ձեռքը: Ինքը ձեռքը հետ է քաշել ու մի քանի անգամ հարվածել է կնոջը:

Դրանից հետո կինը ցանկացել է մեքենայից իջնել, նա ասում էր, թե բաժանվելու է: Նա իջել է մեքենայից՝ կրկնելով, թե բաժանվելու է:

Կինը «ագրեսիվ շարժումներ է արել», փորձել է հեռանալ, ինքը քաշել է նրա շորերից, մի քանի անգամ էլ է խփել, որ չհեռանա: Իրար քաշքշելու ժամանակ երկուսով ընկել են , կինը վեր է կացել ու գնացել է դեպի ջրատարը: Ինքն էլ է գնացել: Տեսել է, որ կնոջ աչքը արյունոտ է, առաջարկել է գնալ մեքենայի մոտ, որ աչքը լվանան: Կինը կանգնել ու հրել է իրեն: Ինքը հետ-հետ է գնացել ու ընկել է ջրատարը:

Կինն էլ է ընկել ջրատարը: Ինքը տեսել է, որ ջրատարի մեջ կնոջ մազերը փաթաթվել են ծառի ճյուղերին, նա անկանոն շարժումներ է անում, մոտեցել ու փորձել է փրկել նրան: Մի կերպ նրան դուրս է բերել ջրատարից, դրել է ափին ու տեսել է, որ կինը չի շարժվում: Փորձել է նրա կուլ տված ջուրը հանել՝ նրան պառկեցրել է բերանի վրա, փորին սեղմել է մի քանի անգամ: Ոչ մի փոփոխություն չի եղել: Ինքը նրա կողքին չոքած մնացել է: Հետո մեքենայի ազդանշանի ձայն է լսել: Վազելով գնացել է իր մեքենայի մոտ: Այնտեղ արդեն մարդիկ էին հավաքվել: Իրեն հարցրել են՝ ինչո՞վ կարող են օգնել: Ինքը խնդրել է շտապօգնություն կանչել, որովհետև կինը ջրատարի մեջ խեղդվել է:

Արթուրն ընդունել է, որ կնոջը ծեծել է, բայց ասել է, թե նրան չի սպանել, սպանելու դիտավորություն չի ունեցել:

Տուժողի իրավահաջորդը՝ Նարինեի քույրը, հայտնել է, որ քրոջ ընտանիքում գրեթե միշտ լարված մթնոլորտ է եղել, վեճերը երեխաների աչքի առաջ էին տեղի ունենում: Արթուրը խանդից Նարինեի առաջ արգելքներ է դրել՝ մոտակա խանութ չգնալ, պատուհանից դուրս չնայել, մարդկ

The examination of the appeals brought in the case of Arthur M. ended in the Criminal Court of Appeal.

The case was heard in the Court of General Jurisdiction of Armavir Region, chaired by Arthur Adamyan.

Arthur M., 43, was charged with premeditated murder under Article 104, Part 1 of the RA Criminal Code.

The victim was Arthur’s wife, the mother of his three minor children.

According to court records, Arthur had three children during his married life with the victim Narine D. Arthur has always been jealous of his wife, often arguing with her. The children often witnessed the arguments.

On September 16, 2016, Arthur had an argument with Narine again out of jealousy. The dispute continued the next day, on September 17. Narine said that it is impossible to live together, she wants to divorce. She called her husband’s parents, who scolded Arthur. When Narine said she wanted to divorce again, Arthur threatened to kill her.

On the morning of September 18, Arthur worked with his father on a plot of land, and Narine took care of the housework.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *