Դաժան ու ողբերգական լուր ՌԴ-ից, ցավակցում ենք հարազատներին 😥😥😥😥

Վորոնեժում մահացել է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ նա ՀՀ քաղաքացի է, 63 տարեկան, որը մարտի վերջին Մոսկվայից տեղափոխվել էր Վորոնեժ էր։

«Վորոնեժում մահացել է 63-ամյա քաղաքացի, որը կորոնավիրուսով հիվանդ էր։ Նա Հայաստանի քաղաքացի է։ Մարտի 24-ին Մոսկվայից Վորոնեժ էր եկել։ Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին շնչառական սուր հիվանդության նշաններ են հայտնվել»,- գրված է իշխանության տարածած հաղորդագրության մեջ։


Ապրիլի 6-ին տղամարդը իրեն վատ է զգացել և շտապօգնություն է կանչել․ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են կասկածել և տեղափոխել են հիվանդանոցի հատուկ բաժին։


«Բուժզննման արդյունքում պարզվել է, որ տղամարդը երկկողմանի թոքաբորբ ունի։ Անհապաղ բուժում է սկսվել։ Ինտենսիվ թերապիայի ընթացքում հիվանդի վիճակը տատանվում էր։ Ապրիլի 8-ից նա միացված էր արհեստական շնչառության սարքին։

Բուժումը բարդանում էր, քանի որ սրտանոթային ու շնչառական համակարգերի լուրջ խրոնիկ հիվանդություններ ուներ։ Բժիշկները մինչև վերջ պայքարում էին տղամարդու կյանքի համար։ Ապրիլի 12-ին նա մահացավ», — նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Վորոնեժի մարզում կորոնավիրուսի վարակվածության 49 դեպք է գրանցվել, նրանցից 12-ը ապաքինվել ու դուրս են գրվել։

The first patient infected with coronavirus died in Voronezh. According to the local authorities, he is a 63-year-old citizen of the Republic of Armenia, who moved from Moscow to Voronezh in late March.

“A 63-year-old citizen who was ill with coronavirus died in Voronezh. He is a citizen of Armenia. He came to Voronezh from Moscow on March 24. According to him, on April 2, signs of acute respiratory illness appeared, “the government said in a statement.


On April 6, the man felt unwell, called an ambulance and Doctors suspected him of coronavirus and took him to a special hospital.
“As a result of the medical examination, it was found out that the man has bilateral pneumonia. Immediate treatment was started. During intensive therapy,

the patient’s condition fluctuated. He has been connected to an artificial respiration device since April 8. Treatment was difficult because he had serious chronic diseases of the cardiovascular and respiratory

systems. Doctors fought to the end for the man’s life. He died on April 12, “the statement said.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *