Գիշերվա 1:35-ին իմ դռանը թակեցին. Տիգրան Խզմալյանի հետ վատ բան է պատահել, բոլորն անհնագստացած են…

Բարեկամներ՝ հակիրճ երեկվա պատահարի մասին։ Ես գրառում էի արել, բառացիորեն մեջբերելով worldometers.info համաշխարհային տեղեկատվական առցանց կայքի տվյալները թագավարակի վերաբերյալ։ Դա առաջացրեց ոմանց անառողջ (իմ համոզմամբ) ջղաձգումներ եւ մեղադրանքներ իմ հասցեին՝ խուճապ տարածելու մեջ։

Մի կին էլ ուղիղ դիմել է իր արտահայտությամբ «Պարետ Ավինյանին» ինձ պատժելու կոչով։ Գիշերվա 1:35-ին իմ դռանը թակեցին երկու ոստիկան համազգեստով եւ փոխանցեցին ինձ պահանջ՝ հեռացնել գրառումս։ Ես ասացի, որ ի գիտություն եմ ընդունում նրանց պահանջը։

Հինգ րոպե անց նրանք թակեցին նորից եւ ներկայացրեցին նոր հրաման՝ ջնջել գրառումս նրանց աչքի առաջ։ Ես ասացի, որ առանց ծանուցման նրանց այլեւս ներս չեմ թողնի եւ չեմ կատարելու անհեթեթ հրամանները, քանի որ գրառումս միջազգային պաշտոնական տվյալներից բացի ոչ մի այլ բան չի պարունակում։

Նրանք մինչեւ գիշերվա 2:15 րոպե շարունակում էին ջարդել դուրս, իրական խուճապ առաջացնելով 4-հարկանի տան բնակիչների մոտ։ 3:30 ես ստացա ֆեյսքուքով նամակ ԱԺ մի կին-պատգամավորից, որի անունը չեմ հայտնում այստեղ, քանի որ նամակը իմ փակ փոստին էր ուղարկված եւ ես չունեմ նրա թույլտվությունը հրապարակել այն։

Պատգամավորը ներողություն խնդրեց ոստիկանության սխալ գործողությունների համար եւ հորդորեց իջեցնել լարվածությունը։ Առավոտյան ինձ զանգահարեց քաղաքի ոստիկանական բաժնի պետը եւ նույնպես ներողություն հայցեց գիշերային պատահարի համար, խնդրելով այնուամենայնիվ ջնջել գրառումս, քանի որ ընթերցողներիս թիվը բավական մեծ է։

Ես բացատրեցի, որ գրառման մեջ մեջբերվում են միջազգային պաշտոնական տվյալներ, որոնք չեն հակասում նաեւ ՀՀ պաշտոնական տվյալներին, սակայն հարգելով խնդրանքը ես պատրաստ եմ այն հեռացնել։ Ափսոսում եմ, որ վարակի դեմ պայքարը տարվում է ոչ թե իրական վտանգների դեմ՝ երթուղային տրանսպորտում, խանութներում, եկեղեցիներում, այլ միանգամայն անհեթեթ առիթներով։

Հույս ունեմ, որ հանրային անդորրի միակ «թշնամին» կմնամ ես եւ զգուշության ու կարգապահության քողի տակ մենք չենք նահանջելու դեպի բռնապետություն եւ «հեղափոխության պահապանների» խունվեյբինական զավեշտ։ Առողջություն եւ համբերություն բոլորին։

Outra mulher fez um apelo direto para me punir “Paret Avinyan”. Às 13h35, dois policiais bateram na minha porta e me deram um pedido para remover meu posto. Eu disse que entendo a demanda deles.

 
Cinco minutos depois, eles bateram novamente e enviaram um novo pedido para excluir meu registro diante de seus olhos. Eu disse que não os deixaria sem aviso prévio e não executaria ordens absurdas, pois meu registro contém apenas dados oficiais internacionais.

Eles continuaram a sair por cerca de 2:15 minutos, causando um verdadeiro pânico entre os moradores da casa de quatro andares. 3:30 Recebi uma carta do Facebook de uma deputada do sexo feminino, cujo nome não estou divulgando aqui porque a carta foi enviada para o meu correio fechado e não tenho permissão para publicá-la.

O deputado pediu desculpas pelas ações erradas da polícia e pediu para reduzir as tensões. De manhã, o chefe do departamento de polícia da cidade me ligou e também se desculpou pelo acidente da noite, solicitando a exclusão do meu registro de qualquer maneira, pois havia muitos leitores.

Expliquei que o post cita dados oficiais internacionais, o que não contradiz os dados oficiais da AR, mas respeitando a solicitação, estou pronto para removê-la. É uma pena que a luta contra a infecção não seja contra perigos reais – nos transportes, nas lojas, nas igrejas, mas em ocasiões bastante absurdas.

Espero que você permaneça o único “inimigo” da paz pública e, sob o disfarce de disciplina e disciplina, não recuaremos na ditadura e no ridículo kunwebínico dos “guardiões da revolução”. Saúde e paciência para todos.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *