«Գազպրոմ Արմենիա»-ն շտապ հայտարարություն տարածեց և տեղեկացրեց, որ…

Մամուլում և սոցիալական ցանցերում այսօր տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր աշխատանքի է կանչել իր բոլոր տեսուչներին։ Նպատակը՝ անջատել այն բոլոր բաժանորդների գազը, որոնք չեն վճարել գազի ամսավճարը։


Այս իրավիճակում մարդիկ ահազանգում են, որ գտնվում են անելանելի վիճակում։ Նման մոտեցումը հակասում է պարետի երեկվա որոշմանը՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակման մասին, քանի որ, ըստ մեզ փոխանցած տեղեկատվության, տեսուչները եկել են աշխատանքի, կուտակվել 30-40 հոգով մեկ աշխատասենյակում, ակտիվորեն շփվում են թե՛ միմյանց հետ, թե՛ գազի բաժանորդների։

Մյուս կողմից՝ մարդիկ ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին կատարել վճարումները, բայց նրանց այս դժվար պայմաններում ևս մեկ սթրեսային իրավիճակ է սպառնում՝ գազի անջատման տեսքով։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ են տարածվել համացանցում։

Խնդրի առնչությամբ դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Մեր հարցման պատասխանը, բնականաբար, գոհացուցիչ չէր, քանի որ հստակ պարզաբանում չտրամադրվեց բարձրացված խնդրի վերաբերյալ։

Տեսուչներին աշխատանքի կանչելու վերաբերյալ ընկերության պատասխանում նշված է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը և իր գործառույթները իրականացնում է սահմանված կարգով: Նշված հրապարակման առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ն որևէ հասցեական փաստ կամ կոնկրետ տեղեկատվություն չունի»։

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի վերաբերյալ խախտումներ արձանագրելու առումով ընկերությունը նշում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել և գործում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պլան` ապահովելով միջոցառումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընդունված որոշումների պահանջներից»:

Ինչ վերաբերում է բնակիչ-բաժանորդների ամսավճարները երկարաձգելուն, «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող լրացուցիչ արտոնություններ տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումներ կատարելու հարցում։ Այլ կերպ ասած՝ բնակիչները պետք է սահմանված ժամկետում, ինչպես ամեն ամիս, վճարումները կատարեն։

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 8.4 կետի համաձայն. «Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարել Կանոնների 8.3 կետում սահմանված կարգով և ժամկետներում՝ նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին

մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում», և քանի որ ՀՀ օրենսդրությամբ այլ արտոնություն սահմանված չէ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարող լրացուցիչ արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումների հարցում»,- ասված է մեզ ուղարկած պատասխանում:

Աղբյուրը՝ 1in.am

Today in the press and social networks information has been published, according to which Gazprom Armenia CJSC has called all its inspectors today. The goal is to turn off gas for all subscribers who have not paid the monthly gas bill.

In this situation, people are alarmed that they are in a difficult situation. Such an approach contradicts yesterday’s decision of the paratrooper to restrict the movement of persons throughout the Republic of Armenia, as according to the information we have received, the inspectors have come to work, accumulated 30-40 people in one office, are actively communicating with each other and with gas subscribers.

On the other hand, people have not been able to make payments on time due to their fault, but in these difficult conditions, another stressful situation, in the form of gas shutdown, is threatening. Statements of this kind have been circulated on the Internet.

We asked the Gazprom Armenia company about the problem and asked to send a written inquiry. The answer to our inquiry was, of course, unsatisfactory, as no clear explanation was given on the issue raised.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *