ԲՐԱՎՈ. հրաշք լուր. քիչ առաջ այն ինչ արեց «Վեոլիա Ջուր» ընկերությունը կապշեցնի Ձեզ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,
Արտաշատի բժշկական կենտրոնը,
Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,


Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող

կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։

«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։

3

“Veolia Water” company, considering the role of our doctors and medical institutions in the process of overcoming coronavirus, has decided to provide special conditions to 9 medical organizations dealing with COVID-19 patients, relieving them of the obligation to pay water fees for March-April-April.

The list of organizations that have received special status includes:

“Nork” Infectious Diseases Clinical Hospital,
Scientific Center for Traumatology and Orthopedics,
The hospital of the Medical Department of the Police,


The building of the maternity hospital of “Surb Astvatsamayr” MC,
Artashat Medical Center,
Gyumri Infectious Diseases and Anti-Tuberculosis Hospital,
Vanadzor Infectious Diseases Hospital,


Separate building of Kapan Medical Center,
St. Gregory the Illuminator Medical Center.
The company thanks the structures operating in t

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *