ԱՐՏԱՀԵՐԹ. Պարետի որոշմամբ.Ապրիլի 19-23 ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիները…

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է. «Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման առաջին իսկ նշաններից հետո հնարավոր բոլոր միջոցներով ՀՀ կառավարությունը, Պարետատունն աջակցել են ՀՀ քաղաքացիներին՝ հստակ քայլեր ձեռնարկելով վերջիններիս տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ներկայումս պարետատունն Արտաքին գործերի նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով կապի մեջ է աշխարհի մոտ 50 երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: Պետք է նշել, որ կորոնավիրուսի հետագա տարածման հետևանքով հնարավոր չէ անմիջապես ապահովել նրանց բոլորի հայրենիք վերադարձը։

Առաջացած բարդությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ բոլոր վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորություններով, օդային տարածքների արգելքներով և կորոնավիրուսի լայն տարածում ունեցող երկրներում տեղաշարժվելու առողջապահական ռիսկերով:

Ընդգծենք, որ ՀՀ կառավարության, Պարետատան կողմից ձեռնարկվող հետևողական քայլերի արդյունքում մարտ 14-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել կամ համակարգվել է մի շարք երկրներից 21206 ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան: Այս ուղղությամբ քայլերը կրելու են շարունակական բնույթ: Եվ անգամ այն դեպքերում, երբ հնարավոր չէ անմիջապես կազմակերպել վերադարձը, ձեռնարկվել են և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները տեղում մեր քաղաքացիների կարիքները, այդ թվում՝ կեցությունը հոգալու ուղղությամբ:

Ինչպես գիտեք, ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթներով իրականացվել է Մոսկվայում գտնվող մեր քաղաքացիների վերադարձը: Ապրիլի 19-23 ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ վայրերից և երկրներից: Անմիջապես դրանից հետո աշխատանքներ կտարվեն այժմ Մոսկվայում գտնվող մեր մյուս քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ:

Բոլոր այս աշխատանքներն իրականացվում են Պարետատան անմիջական համակարգմամբ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, մեր դեսպանների և գլխավոր հյուպատոսների միջոցով: Հետևապես, կոչ ենք անում Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին առաջնորդվել բացառապես տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տրամադրած տեղեկատվությամբ և հետևել միմիայն վերջիններիս հորդորներին»:

The Armenian Joint Information Center informs. “After the first signs of the spread of a new type of coronavirus in the world, the Armenian government and the Paretatun supported the citizens of Armenia with all possible means, taking clear steps to provide them with the necessary assistance and return them to their homeland.”

At present, the barracks is in contact with the citizens of the Republic of Armenia in about 50 countries through the Ministry of Foreign Affairs and the diplomatic missions of the Republic of Armenia. It should be noted that due to the further spread of coronavirus, it is not possible to immediately ensure the return of all of them to their homeland. Complications are due to a number of factors, including the ability to keep all returnees in quarantine mode, air space barriers, and health risks in countries with widespread coronavirus

It should be noted that as a result of the follow-up steps taken by the Government of the Republic of Armenia and Paretata, between March 14 and April 17, the return of 21206 Armenian citizens from a number of countries to Armenia was organized or coordinated. The steps in this direction will be continuous. And even in cases when it is not possible to organize the return immediately, all possible measures have been taken and will be taken to meet the needs of our citizens on the spot, including living.

As you know, on April 6, 7 and 12, the return of our citiPOSTED UN

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *