Արտակարգ դեպք Հայաստանում. Ոստիկանները ձերբակալել են ամենահայտնի օրենքով գողի Shamshyan. com-ը սենսացիոն գաղտնիք է բացահայտել

Երեկ՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Բյուրական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մանուկ Մանուկյանից, ով հայտնել է, որ Օշական գյուղի «Կոնդ» կոչվող հուշարձանի մոտ դեպք է տեղի ունենում և անհրաժեշտ է ոստիկանների ներկայությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ Օշական գյուղի վարչական տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի տարածքում Օշական գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մելիքյանը կազմակերպել

է խաչի տեղադրում, որի համար քանդման աշխատանքներ էին կատարվել՝ վնասելով հուշարձանի ընդհանուր տեսքը։ Ժամեր անց Աշտարակի ոստիկանները նշված հուշարձանի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Գ. Մելիքյանին, Օշական գյղուղի բնակիչ՝ 52-ամյա Արթուր Հարությունյանին և Դաշտաքար գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Բարսեղյանին։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական

բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Գ. Մելիքյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է, իսկ ոստիկանություն ահազանգած Մ. Մանուկյանը Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետն է։ Ծանուցում. Ենթադրյալ

հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/05/16/1154899/

Yesterday, on May 15, an emergency occurred in Aragatsotn region. At around 5:30 p.m., the Ashtarak Police Department received a call from 56-year-old Manuk Manukyan, a resident of Byurakan village, who said that an incident was taking place near the monument called “Kond” in Oshakan village, and the presence of the police was needed. As photojournalist Gagik Shamshyan reports, the operative group of the Ashtarak police department headed by the deputy head of the criminal investigation department arrived at the scene. Police found out that 50-year-old Ghorg Melikyan, a resident of Oshak

an village, organized the installation of a cross in the area of ​​the monument called “Didi Kond”, which is a historical and cultural monument in the administrative area of ​​Oshakan village. Hours later, the Ashtarak police brought G. to the Ashtarak police from the area of ​​the mentioned monument. Melikyan, 52-year-old Artur Harutyunyan, a resident of Oshakan village, and 28-year-old Artur

Barseghyan, a resident of Dashtakar village. The investigation department of Ashtarak police department is preparing materials on the fact. G. According to Shamshyan’s information, the arrested G. Melikyan is the “thief in law” Gsorik from Oshakan, and M., who called the police. Manukyan is the head of the Aragatsotn regional service for the protection of the historical environment. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty i

n accordance with the procedure established by the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. Photo by Gagik Shamshyan © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/05/16/115489

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *