Արսեն Թորոսյանը գրառում է կատարել՝ասելով ահա և վերջ.Ինչ է սպասվում Հայաստանում

կառավարությունը ազդարարել է կորոնավիրուսով և արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները մայիսի 4-ից գրեթե ամբողջությամբ չեղարկելու մասին: Իհարկե, տնտեսական գործունեության որոշակի տեսակներ, մասնավորապես առևտրի կենտրոններ կշարունակեն մնալ փակ, կբացվեն միայն բացօթյա սրճարաններն ու ռեստորանները, փակ կմնան կրթական հաստատությունները, այդուհանդերձ,

գործունեության տեսակները զգալի մասով կթույլատրվեն, կթույլատրվի Հայաստանի տարածքով քաղաքացիների ազատ տեղաշարժը:Մեծ հաշվով, ծավալը թույլ է տալիս ասել, որ դե ֆակտո չեղարկվում է կարանտինը, թեև արտակարգ դրությունը դեռևս ուժի մեջ է մինչև մայիսի 14: Մինչդեռ, կառավարության այդ որոշմանը զուգահեռ աճում է վարակվածների վիճակագրությունը: Իհարկե ոչ բռնկուն, թռիչքաձև, սակայն աճում է: Դրա հետ մեկտեղ, անկասկած է, որ կարանտինի պայմաններում օրական

տասնյակ միլիոն դոլարներով աճում է նաև Հայաստանի տնտեսական կորուստը:Իսկ տնտեսական կորուստը շղթայաբար անդրադառնում է ամեն ինչի և բոլորի վրա: Եվ այստեղ հետևանքի հարցում մեկնաբանությունն ավելորդ է: Եվ ավելորդ է պատկերացնել անգամ, որ Հայաստանն ի վիճակի է համբերել և կրել այդ կորուստները, երբ խոսվում է, որ կորոնավիրուսը աշխարհում կմնա առաջիկա 1-2 տարվա ընթացքում:

Եվ ուրեմն, անկասկած է, որ փակվելով՝ պայքարը ոչ թե պայքար է, այլ թուլացում, համընդհանուր թուլացում, ինչը վարակը չի բուժելու, չի չեղարկելու, բայց բերելու է նաև այլ խնդիրներ: Ըստ այդմ, անկասկած է, որ կայացվում է Հայաստանի համար անհրաժեշտ որոշում, ինչը, սակայն, քաղաքացիներին ոչ թե պետք է թուլացնի և հաճույք պատճառի, այլ ավելի զգաստացնի և դարձնի պատասխանատու:

Որովհետև, ի վերջո չեղարկվում է կարանտինը, բայց վարակը չեղարկված չէ: Հետևաբար, որպեսզի կարճ ժամանակ անց ազատությունը դարձյալ հարկ չլինի չեղարկել արտառոց պատկերի պատճառով, անհրաժեշտ է ազատությունը վայելել պատասխանատվությամբ՝ անձնական և հավաքական պատասխանատվությամբ:


Անհրաժեշտ է պահպանել մեր տարեցներին, և քրոնիկ հիվանդություն ունեցող մեր ընկերներին ու ընկերուհիներին, անհրաժեշտ է պահպանել մի քանի շատ պարզ կանոն՝ լվացվել հաճախ, ախտահանել ձեռքերը հաճախ, կրել դիմակ փակ և խիտ տարածությունում, և պահել հեռավորություն, որտեղ խոսքը 1-2 մետրի, ոչ թե կիլոմետրի մասին է: Չկա որևէ բարդ կանոն, կա ընդամենը հանրային ու անձնական պատասխանատվության բարդությունը, որը միշտ եղել է մեր հասարակության աքիլլեսյան գարշապարը:

Մյուս կողմից, սակայն, մեր հանրությունն արտառոց իրադրություններում դրսևորում է բացառիկ որակներ, մենք դա տեսել ենք արցախյան առաջին շարժմանն ու պատերազմին, մենք դա տեսել ենք Ապրիլյանին, մենք դա տեսել ենք թավշյա հեղափոխությանը: Մենք այդ վիճակներում դառնում ենք պատասխանատու, միմյանց հանդեպ հոգատար, ուշադիր, կարգապահ:

Ցավոք, ամենևին ոչ լավ կամ ոգևորիչ առիթով, այդուհանդերձ, մենք ունենք մեր լավագույն որակները դարձյալ արթնացնելու հնարավորություն, Հայաստանը որպես ապրող օրգանիզմ միշտ արթուն պահելու համար: Պահենք Հայաստանը և դրանով պահպանենք մեր ազատությունը Հայաստանում:

Armenia

The government has announced that it will almost completely lift the state of emergency ban on coronavirus from May 4. Of course, certain types of economic activities, particularly shopping centers, will remain closed, only outdoor cafes and restaurants will be opened, educational institutions will remain closed, however, the types of activities will be significantly allowed, the free movement of citizens through Armenia will be allowed. that the quarantine is de facto revoked, that the state of emergency is still in force until May 14. Meanwhile, along with the government’s decis

ion, the number of infected people is growing. Certainly not flammable, but it’s growing. At the same time, there is no doubt that in the conditions of quarantine, the economic loss of Armenia increases by tens of millions of dollars a day. And the economic loss has a chain effect on everything and everyone. And here the comment on the question of backwardness is unnecessary. And it is unnecessary to imagine that Armenia is able to endure and suffer these losses when it is said that the coronavirus will remain in the world for the next 1-2 years.

And so, there is no doubt that closing down the struggle is not a struggle, but a weakening, a general weakening, which will not cure the infection, but will bring other problems. Accordingly, there is no doubt that a necessary decision is being made for Armenia, which, however, should not weaken the citizens and cause them pleasure, but make them more aware and make them responsible.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *