Աչքերներիդ չեք հավատա. քիչ առաջ Երևանի կենտրոնից միայն իմանաք, թե ովքեր են բերման ենթարկվել, մեծ աղմուկ համացանցում. կադրերը ցնցել է բոլորին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական, այսպես կոչված՝ շղթան։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին մի շարք անձինք, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, օգտագործում և իրացնում են մեթամֆետամին և այլ թմրամիջոցներ։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ։

ԳՈՎԱԶԴ00:47Իմանալ ավելին
36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ 30-ամյա տղամարդու մեքենայի զննությամբ նույնպես մեթամֆետամին հայտնաբերվեց։

26-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի զանգվածով 13 փաթեթ` ընդհանուր 5 գրամից ավելի քաշով։ Խուզարկվեց նաև մեքենան, որով աղջիկը բերման էր ենթարկվել։ Հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված։ 24-ամյա աղջկա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցը իրացրել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նա ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի զանգվածով փաթեթ։ Նույնպիսի զանգվածով 11 փաթեթ էլ հայտնաբերվեց նրա բնակարանի խուզարկությամբ։ 37-ամյա տղամարդը կալանավորվեց։

Սա ամենը չէր. քրեական հետախույզները պարզեցին նաև, թե ումից է վերցրել մեթամֆետամինը։ Խոսքը դարձյալ մայրաքաղաքաբնակ, 34-ամյա մի տղամարդու մասին է, որը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Կասկածվողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի, հաշիշի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու էքստզիի հաբեր։ 34-ամյա տղամարդը կալանավորվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 31-ամյա մի տղամարդուց։ Վերջինս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Տարբեր վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվեցին նրան պատկանող մեթամֆետամինի զանգվածներ։ 31-ամյա տղամարդը ևս կալանավորվեց։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ապօրինի թմրաշրջանառության հակազդմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

As a result of complex operative-investigative measures, the officers of the Department for Combating Illicit Drug Trafficking of the General Department of Criminal Police have recently revealed another, so-called chain of illegal drug trafficking. A number of people who, according to reliable information, use and sell methamphetamine and other drugs appeared in the operative field of view of the criminal investigators.

The police informs about this.

At different times, the residents of the capital, two men aged 30-36 and two girls aged 24-26, were first found and taken to the Central Police Department on suspicion.

GOD: 00:47 Learn more
A search of a 36-year-old man turned up a methamphetamine-like mass. A search of the car turned up a drip-like mass of marijuana. A search

of the 30-year-old man’s car also turned up methamphetamine.

A search of the 26-year-old girl revealed

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *