Անդառնալի կորուստ հայ ժողովրդի համար. ժամեր առաջ կյանքից անսպասելի հեռացել է բոլորիս կողմից սիրված հայ….

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է․

«Խորին ցավով ընդունեցի արդարադատության նախկին նախարար Մարատ Ալեքսանյանի անժամանակ մահվան լուրը։ Ճանաչել եմ դեռ դատախազության համակարգից՝ 90-ականների սկզբներին Աբովյանի շրջանի դատախազի օգնականն էր։ Լինելով Հանրապետության դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը, հաճախ էի հանդիպում, քանզի ինքն էլ բռնագաղթվածների գծով շրջանի

պատասխանատուն էր։ Շատերիս համար անսպասելի, այդ պաշտոնից անմիջապես նշանակվեց արդարադատության նախարար, բայց շնորհիվ համեստության և մարդկանց լսելու ունակության, կարողացավ ընդունվել նաև այդ կարգավիճակում։ Իմ նախարար աշխատած տարիներին ԴԱՀԿ ծառայության պետի խորհրդականն էր և երբևէ չէր տրտնջում կտրուկ պաշտոնանկության առնչությամբ, արժանապատվորեն ծառայում էր։

Ընդ որում, իրեն աշխատանքի էր հրավիրել Դավիթ Հարությունյանը. վերջինս մի օր ինձ ասաց, որ չէր կարող համակերպվել այն իրողության հետ, որ իր նախկին գործընկերը, ունենալով փորձ ու որոշակի վաստակ, պարզապես պետք է ճակատագրի քմահաճույքով մեկուսացված մնար համակարգից։

Շատ եմ ափսոսում այս տեսակի մարդկանց համար, նրանք գուցե «աստղեր վայր չեն բերում», սակայն պարկեշտության ու բարեվարքության իրական կերպարներ են, մեծահոգի են, երբեք ի ցույց չեն դնում իրենց դիրքն ու կարողությունները։ Աստված հոգին լույսի մեջ պահի…»:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը․

Կրթություն
1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Աշխատանքային գործունեություն

1971-1984թթ. ընտրովի և նշանակովի պաշտոններ է վարել կոմերիտմիության և կոմունիստական կուսակցության Աբովյանի մի շարք շրջկոմներում:


1984-1990թթ. աշխատել է Աբովյանի միջշրջանային դատախազությունում:
1991995թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1996թ փետրվարից-1998թ. ապրիլը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
2000-2009թթ աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում նախ վարչության պետի տեղակալ, ապա` իրավաբանական բաժնի պետ:
2009թ. սեպտեմբերից աշխատում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:

Այլ տվյալներ
ՀՀ արդարադատության պետական խորհրդական է:
Գիտության, կրթության, արդյունաբերության և արվեստի Կալիֆորնիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է :

Իրավաբան.net

Former Minister of Justice George Danielyan writes

“I received the news of the untimely death of former Minister of Justice Marat Aleksanyan with deep sorrow. I recognized him from the prosecutor’s office, he was the assistant prosecutor of the Abovyan region in the early 90’s. As the head of the inter-ethnic relations department of the Prosecutor’s Office of the Republic of Armenia, I often met him, as he was also i

n charge of the region on deportees. Unexpectedly for many of us, he was immediately appointed Minister of Justice, but due to his modesty and ability to listen to people, he was able to be accepted into that position. During my years as a minister, he was an adviser to the head of the Judicial Acts Compulsory Enforcement Service, and when he did not complain about

his abrupt resignation, he served with dignity. Moreover, Davit Harutyunyan had invited him to work. One day he told me that he could not come to terms with the fact that his former partner, having experience and some merit, just had to be isolated from the system by the whim of fate.

I am very sorry for this kind of people, they may not “bring down stars”, but they are real characters of decency and kindness, they are generous, they never show their position and abilities. May God keep the soul in the light. ”

Below we present you his biography ․

Education:
1975 Graduated from the Faculty of Law of Yerevan State University

Work activities:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *