Այ քեզ բան էս ինչեր է բացվում. Երևան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման պահից ավելի քան 12 տարի է անցել. ՇՈԿԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ,,«Գողական հաշվեհարդարի» զոհ դարձած հայկական օդանավի պատմությունը. ինչո՞ւ դա եղավ, ցնցված են բոլորը

Քաղավիացիայի ոլորտում երկար տարիներ աշխատած մարդիկ, մինչ օրս քննարկում են 113 մարդու կյանք խլած աղետի տարբեր վարկածներ։

Պաշտոնական վարկածը` մարդկային գործոնն է, օդաչուների սխալը, սակայն հաշվի առնելով նրանց հսկայական փորձը (մի քանի հազար թռիչքային ժամ էին իրականացրել) այդ վարկածն այդքան էլ հավանական չի թվում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Պողոսյանը, ճակատագրական սխալներ էին թույլ տրվել չվերթին նախապատրաստվելու փուլում։

Սոչիում եղանակային պայմանները անհամատեղելի էին չվերթի հետ, օդերևութաբանական մինիմումը նորմերին չէր համապատասխանում, սակայն անձնակազմը, փաստորեն, չէր արձագանքել ավիադիսպետչերների նախազգուշացումներին։

«Թբիլիսիի անցագիծն անցնելով օդանավի անձնակազմը կապ է հաստատում Թբիլիսիի հետ, և դիսպետչերը, տեղեկանալով, որ օդանավը Սոչի է մեկնում, ասում է, որ այնտեղ եղանակային պայմանները վատն են, և որ պետք է կամ պահուստային օդանավակայան գնալ, կամ Երևան վերադառնալ։

Դրանից հետո օդանավի հրամանատարը որոշում է հետադարձ կատարել և տուն վերադառնալ։ Սակայն որոշ ժամանակ անց օդանավի անձնակազմը մտադրությունը փոխում է և որոշում, որ անպայման պետք է վայրէջք կատարի Սոչիում»,- հիշում է Պողոսյանը։

Ինքնաթիռում 40 կգ բեռ կար, որն անպայման պետք է Սոչի հասներ։ Ադլերի օդանավակայանին մոտենալով ինքնաթիռի անձնակազմը կապ է հաստատում դիսպետչերի հետ, որը նրան նախազգուշացնում է, որ եղանակային պայմաններն անբարենպաստ են վայրէջքի համար։ Ինքնաթիռն, այնուամենայնիվ, անցավ մոտեցման և վայրէջք խնդրեց։ Նրան վայրէջք կատարել թույլ չտվեցին, սակայն օդաչուներն սկսեցին նստեցնել ինքնաթիռը։ Հասկանալով, որ դա անհնար է, օդանավը որոշեց երկրորդ շրջանը կատարել, և այդ պահին ինքնաթիռի սրահում կրակոցներ են եղել։

Ասում են, թե ինքնաթիռում վիճել է երկու խումբ` հայտնի քրեական հեղիանակություն Բենիկ Խաչատրյանի (Բոնե Ռոստովսկի) խումբը և այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Կարլոս Պետրոսյանի որդու խումբը։

Բախումը տեղի է ունեցել դեռ թռիչքից առաջ, Երևանի ռեստորաններից մեկում, նույնիսկ կրակոցներ էին եղել։ Այնուհետև կոնֆլիկտը շարունակվել էր օդանավակայանում և անմիջապես ինքնաթիռի մեջ, թռիչքի ժամանակ։ Վեճը հանդարտեցնելու համար, նրանց հետ մեկնել էր VIP ծառայության պետ Ալբերտ Ազարյանը, որն էլ հենց ուղեկցում էր 40 կգ-անոց բեռը։ «Գողական այդ կոնֆլիկտն» էլ հենց, օդանավի ավտոպիլոտի գործառույթների շարքից դուրս գալու հետ մեկտեղ, աղետի պատճառ դարձավ, պնդում է Պողոսյանը։

Նա տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ այն ժամանակ Սոչիի չվերթերը սովորաբար առավոտյան էին կատարվում, սակայն այդ մեկը հատուկ գիշերվա 2-ին էր իրականացվել։

Աղետից հետո Հայաստանում եղան մարդիկ, որոնք փորձեցին մեղքը բարդել ռուս ավիադիսպետչերների վրա։ Թեև հետագայում հետաքննության ընթացքում պարզվեց, որ նրանք անթերի են գործել և արել հնարավոր ամեն բան աղետը կանխելու համար։

Պողոսյանի խոսքով` հետադարձի ժամանակ դիսպետչերը օդանավի անձնակազմին ասել էր, որ նա պահուստային օդանավ գնա։ Թիմը հրահանգը չկատարելու իրավունք չուներ։ Սակայն օդաչուների «ձեռքերը գրեթե կապած են» եղել, քանի որ ինքնաթիռում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչները պահանջել են վայրէջք կատարել հենց Սոչիում։

«Դիսպետչերի հրահանգը բացարձակ ճիշտ էր։ Սակայն օդանավի անձնակազմն անտեսեց բազմաթիվ կոչերն ու երկրից հնչող պահանջները։ Անձնակազմը գործել է իր պատասխանատվությամբ։ Սակայն ռիսկն այս դեպքում չարդարացրեց իրեն»,- ասում է Պողոսյանը։

Երկրորդ օդաչուն բացարձակ անգրագետ էր գործել, իսկ հրամանատարը գործունակ չէր, քանի որ կրակոցների ժամանակ վիրավորվել էր։

Պետք էր արագություն հավաքել և փակել շասսիները, ինքնաթիռն այդ դեպքում վերև կբարձրանար։ Իսկ օդաչուն փոխարենը փակել էր շասսիներն առանց շարժիչները թռիչքային ռեժիմի դուրս բերելու. դրա հետևանքով էր օդանավը ներքև սլացել։

Ողբերգությունից 12 տարի անց, ավիացիայի վետերանը նույն զգացումն ունի, ինչ այն ժամանակ։ Չվերթի կազմակերպիչները մարդկանց հիրավի մահվան էին ուղարկել։

Շարունակությունը այստեղ —> https://bit.ly/2YXXQqZ

People who have worked in the field of civil aviation for many years are still discussing different versions of the disaster that killed 113 people.

The official version is the human factor, the mistake of the pilots, but given their vast experience (several thousand flying hours) they do not seem very likely. As Poghosyan mentioned in a conversation with Sputnik Armenia, fatal mistakes were made at the stage of preparing for the flight.

The weather in Sochi was incompatible with the flight, the weather forecast did not meet the norms, but the crew, in fact, did not respond to the warnings of the air traffic controllers.

 
“Passing the Tbilisi crossing, the crew of the plane contacted Tbilisi, and the dispatcher, learning that the plane was leaving for Sochi, said that the weather conditions there were bad, that he had to either go to the reserve airport or return to Yerevan.

After that, the commander of the plane decided to return and return home. However, after some time, the crew changed their intention and decided that they must land in Sochi, “Poghosyan recalls.

There was 40 kg of cargo on the plane, which had to reach Sochi by all means. Approaching Adler Airport, the plane’s crew contacted the dispatcher, who warned him that the weather was unfavorable for landing. The plane, however, passed by and asked to land. He was not allowed to land, but the pilots began to land the plane. Realizing that this was impossible, the plane decided

to make the second round, and at that moment there were shots fired in the cabin of the plane.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *